Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Հունվարի 18-ն է՞լ չի համախմբի

    Հունվարի 18-ն է՞լ չի համախմբի

    15.01.2014| 14:41
    Համոզվելով, որ Ղարաբաղյան հարցը, կեղծված ընտրությունները պարբերաբար քաղաքական օրակարգ դարձնելով, մարդկանց փողոց հանելով և տուն ուղարկելով Հայաստանում տեղի չի ունենում իշխանափոխություն, ընդդիմությունն այժմ էլ փորձում է հանրային ուշադրությունը տեղափոխել սոցիալական խնդիրների ոլորտ: Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ԱԺ չորս քաղաքական ուժեր` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» որոշել են հունվարի 18-ին հրավիրել համատեղ հանրահավաք, որը կարող է ժողովրդին համախմբելու առիթ դառնալ:
  • «Հայաստանը ղեկավարվում է ռուսական կրիմինալի կողմից»

    «Հայաստանը ղեկավարվում է ռուսական կրիմինալի կողմից»

    13.01.2014| 17:56
    ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը կարծում է, որ պետք չէ քննարկել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները:
  • Ապամոնտաժման հարցը դեռ օրակարգում է

    Ապամոնտաժման հարցը դեռ օրակարգում է

    13.01.2014| 16:36
    Նախախորհրդարանի` անցած շաբաթ տեղի ունեցած ակցիայի ժամանակ մասնակիցները դեղին գլխարկներով էին: Այս հանգամանքը մամուլում տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ: Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով դեղինը դարձել է կառույցի խորհրդանիշ-գույնը:
  • Ռոբերտ Քոչարյանը քինախնդիր է

    Ռոբերտ Քոչարյանը քինախնդիր է

    13.01.2014| 16:07
    Ռոբերտ Քոչարյանը տարին ավարտեց և նորը սկսեց հարցազրույցներով: Այս անգամ էլ նա կենտրոնացել է վարչապետի վրա` նրան համարելով «անհույս»: «Ռոբերտ Քոչարյանը քինախնդիր է բնավորությամբ և չի ներում մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ արտահայտվում են իր պաշտոնավարման շրջանի մասին: Մանավանդ որ դա անում է մի մարդ, ով իր պաշտոնավարման տարիներին երկար տարիներ եղել է ԿԲ նախագահ է »,- irates.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
  • «Դեղինների» հեղափոխություն` Հայաստանում

    «Դեղինների» հեղափոխություն` Հայաստանում

    11.01.2014| 19:03
    Հայաստանում հեղափոխական ուժերը նոր գույնի շարժում են ցանկանում ձևավորել: Նախախորհրդարանի անդամներն այսօր, չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին, ակցիա էին անցկացնում Երևանի փողոցներում: Ակցիայի մասնակիցները նաև «Մեր երկիրը բռնազավթված է» վերտառությամբ թռուցիկներ էին բաժանում:
  • Նախարարները չխոսեցին Քոչարյանից, կխոսեն ծրագրերից

    Նախարարները չխոսեցին Քոչարյանից, կխոսեն ծրագրերից

    09.01.2014| 16:09
    Պարզվում է` նախարարներն ու փոխնախարարները ևս մտադիր չեն մեկնաբանություններ տալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և պաշտպանել իրենց ղեկավարին` վարչապետին: Այսօր` տարեսկզբի կառավարության առաջին նիստից հետո, նրանք լրագրողների այդ հարցի պատասխանից խուսափել են: Իսկ մինչ այդ վարչապետը հրահանգել է նախարարներին հանրությանը ներկայացնել այս տարվա գերակա խնդիրները և գործողությունների ծրագիրը: Այլ խոսքով` առաջիկայում գերատեսչությունների ղեկավարներն ասուլիսային «մարաթոնի» են պատրաստվելու:
  • Ո՞վ է մեղավոր Քոչարյանի «երկար լեզվի» համար

    Ո՞վ է մեղավոր Քոչարյանի «երկար լեզվի» համար

    08.01.2014| 17:39
    2010-ին Հայաստանի ընդդիմությունը ՀՀ հազարավոր քաղաքացիների ստորագրած` «Հայաստանի ժողովուրդն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» հայցն ուղարկել էր Հաագայի դատարան: Այնուհետև Հաագայի դատարանի դատախազի գրասենյակը ՀԱԿ դաշինքի գրասենյակ նամակ-ծանուցում էր ուղարկել, որում ասվում էր, թե հայցը պատշաճ կերպով գրանցվել է գրասենյակի հաղորդումների ռեգիստրում, և դատարանը այն կուսումնասիրի համաձայն միջազգային քրեական դատարանի` Հռոմի ստատուսի դրույթների:
  • Չինովնիկները հեռախոսով խոսելուց վախենում են

    Չինովնիկները հեռախոսով խոսելուց վախենում են

    08.01.2014| 17:17
    Վերջերս ուշագրավ երևույթ է նկատվում մանր ու միջին չինովնիկների շրջանում: Բոլորը վախեցած են հեռախոսով խոսում, երբ հերթը հասնում է որոշակի պայմանավորվածությունների:
  • «Տարվա ամենամեծ հիասթափությունը ՀԱԿ-ի դիրքորոշումն էր»

    «Տարվա ամենամեծ հիասթափությունը ՀԱԿ-ի դիրքորոշումն էր»

    07.01.2014| 13:56
    Վաշինգտոնում բնակվող մեր հայրենակից, քաղաքագետ Արմեն ԽԱՐԱԶՅԱՆԻՆ irates.am-ը խնդրեց հետահայաց անդարադարձ կատարել Հայաստանի՝ անցյալ տարվա քաղաքական կարևորագույն իրադարձություններին:
  • ՀՀԿ-ն «կխնայի» Քոչարյանին

    ՀՀԿ-ն «կխնայի» Քոչարյանին

    06.01.2014| 16:25
    Նախորդ տարեվերջին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի գնահատականներով է սկսվել 2014 թվականը: Քոչարյանը, ինչպես միշտ, քաղաքականություն վերադառնալու անհույս քայլեր է անում, սակայն հերթական անգամ դժվարության առաջ է կանգնել: ՈՒշագրավ է, որ նրա հարցազրույցին մտադիր չեն պատասխանել ՀՀԿ-ականները, համենայնդեպս, առայժմ: